Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Ֆինլանդիայի փորձը կբերվի Հայաստան

Ֆինլանդիայի փորձը կբերվի Հայաստան

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Ֆինլանդիայի Առողջապահության և բարեկեցության ազգային ինստիտուտի տնօրեն Պեկկա Պուշկային, ով միաժամանակ առողջապահության ազգային ինստիտուտների համաշխարհային ասոցիացիայի նախագահն է։


Շնորհակալություն հայտնելով նախարարությունում հյուրընկալվելու համար` Դերենիկ Դումանյանը շեշտեց, որ անհնար էր չօգտվել մեծ գիտնականի Հայաստանում գտնվելու հանգամանքից, մանավանդ, որ Ֆինլանդիայում և Եվրոպայում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում արձանագրված լուրջ հաջողություններում  մեծ է անձամբ Պեկկա Պուշկայի և նրա ղեկավարած կառույցների` միջազգային մի քանի ասոցիացիաների  դերը։ 


 Պեկկա Պուշկան փաստեց, որ դեռ անցած դարի 60-70-ական թվականներից Ֆինլանդիայում լուրջ խնդիր էր ոչ վարակիչ և առաջին հերթին սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը, որի պատճառով երիտասարդ  շատ մարդիկ էին մահանում։ Գլխավոր «մեղավորները» զարկերակային բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, ֆիզիկապես ոչ ակտիվ կյանքն ու անառողջ` հիմնականում ճարպերի վրա հիմնված սնունդն էին։ 


«Իհարկե, ցանկացած երկրի համար կարևոր է լավ հիվանդանոցներ ունենալն ու ճիշտ բուժում իրականացնելը։ Սակայն դեռ այն ժամանակ գիտականորեն ապացուցված էր, որ առավել կարևոր է հիվանդության կանխարգելումը։ 70-ական թվականներից նախ երկրի հյուսիսային հատվածում, ապա ողջ Ֆինլանդիայում սկսեցինք կանխարգելիչ բազմաշերտ ծրագրեր իրականացնել` հետզհետե խորացող պայքար ծխախոտի ու ալկոհոլի դեմ, առողջ ապրելակերպի (ֆիզիկական ակտիվություն և առողջ սնունդ) ներդրում։ Արդյունքներն ավելին էին, քան մենք էինք սպասում։ Վերջին 30 տարում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ռիսկի գործոնների կանխարգելման արդյունքում Ֆինլանդիայում 35-64 տարիքային խմբում 80 տոկոսով նվազեց մահացությունը սրտանոթային հիվանդություններից, 10 տարով երկարեց կյանքի տևողությունը», - ասաց Պեկկա Պուշկան։ 


Պեկկա Պուշկան այդ հաջողության գրավականներից մեկն էլ համարում է այն, որ իրենց երկրում առողջապահական խնդիրներին միջհամակարգային մոտեցում է ցուցաբերվում։ Ցանկացած գերատեսչություն  յուրաքանչյուր ծրագիր մշակելիս հաշվի է առնում առողջապահական առումով ազդեցության գնահատականները։


Նախարար Դումանյանն իր հյուրին ներկայացրեց, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ  Հայաստանում նախատեսված ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձավ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով բնակչության 50 տոկոս ընդգրկվածությամբ սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և շաքարային դիաբետի սկրինինգների  իրականացմանը։ 

 

«Այս հիվանդությունները մեր երկրում մահացության կառուցվածքում 78 տոկոս են կազմում` զբաղեցնելով առաջին երեք տեղը։ Հենց այստեղ ենք ցանկանում կտրուկ քայլեր իրականացնել` առաջնորդվելով Ֆինլանդիայի փորձով։ Միաժամանակ ակնկալում ենք Ձեր ղեկավարած ինստիտուտի աջակցությունը մեզ համար գերակա մի շարք լուրջ ծրագրերի` առաջին հերթին հիվանդությունների վարման ուղեցույցների, բուժման չափորոշիչների և սխեմաների ներդրման գործում։ Ծավալուն այս աշխատանքը ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային իստիտուտը սկսել է։ Մեծ կլինի Ֆինլանդիայի Առողջապահության և բարեկեցության ազգային ինստիտուտի աջակցությունը, եթե մեզ տրամադրվեն Ձեր երկրում կիրառվող չափորոշիչները` դրանց հիման վրա ազգային պրոտոկոլներ մշակելու համար»,-ասաց նախարար Դումանյանը։


Նա համառոտ ներկայացրեց 1992-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ստեղծման պատմությունը, այդ կառույցի առջև ծառացած այժմյան խնդիրները։ Նախարարն ընդգծեց, որ բարեփոխումների լուրջ ծրագրերի նախապատրաստության փուլում առավել կարևորվում է ԱԱԻ դերն ու նշանակությունը։ Այս ենթատեքստում ակնկալվեց  Պեկկա Պուշկայի կողմից ղեկավարվող Առողջապահության ազգային ինստիտուտների համաշխարհային ասոցիացիային անդամակցությունն ու հետագա աջակցությունը։


Ֆինլանդիացի հյուրը, դրական արձագանքելով Դերենիկ Դումանյանի առաջարկին, պատրաստակամություն հայտնեց հնարավորինս օգտակար լինել Հայաստանում իրականացվող առողջապահական ծրագրերին։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ